Newmag.am-ը գրում է.
Բաժանվելով կնոջից և լքելով Ամստերդամը՝ 46 ամյա Մարկ Ռենթոնը (Ուեն ՄաքԳրեգոր) վերադառնում է հայրենի Էդինբուրգ։ Հին ընկերների մոտ կյանքն առանձնապես չի հաջողվել. Սայմոնը կամ նույն ինքը Սիքբոյը (Ջոննի Լի Միլեր)աշխատացնում է մորաքրոջ փաբը, իսկ մոտակա պլաններում որոշում է գրավել բուլղարացի մարմավաճառուհու (Անժելա Նեդյալկովա) սիրտը՝ վերջինիս համար հասարակաց տուն-սաունա բացելով։ Սփադը (Ուեն Բրեմներ) լքում է կնոջն ու որդուն և փորձում է ինքնասպան լինել, իսկ Ֆրանկոն (Ռոբերտ Կարլայլ) փախչում է բանտից ընտանիքի մոտ, որտեղ էլ չի կարողանում բավարարել կնոջը և ամբողջ տղամարդկային զայրույթը թափում է մենեջմենթ սովորող կոստյումավոր որդու վրա։

Կան պատմություններ, որոնք իդեալական վերարտադրում են այն ժամանակաշրջանը, որում և ստեղծվել են։ Նման կինոպատումները փոխանցում են իրենց աշխարհի մթնոլորտը, ոգին, ապրելաոճը, լեզուն, մտածելակերպն ու նորաձևությունը։ Դենի Բոյլի առաջին ֆիլմը ժամանակին աղմկել է ինչպես Գայ Ռիչիի և Տարանտինոյի քրեական վիպակները, իսկ հայտնի և գարշելի զուգարանային տեսարանն ու կուլտային «Ընտրի՛ր կյանքը» մենախոսությունը մնացել են կինոպատմության էջերում իբրև նորարարական 90-ականների լավագույն նմուշմեր, ինչպես «Քրեական գրվածքի» և «Մարտական ակումբի» բազում տեսարանները։
Երկրորդ ֆիլմում ծերունի Բոյլը հավատարիմ է ինքն իրեն, ինչպես և 20 տարի առաջ. Օսկարն ու Հոլիվուդը նրան չեն փչացրել։ Կինոսիրողների և քննադատների հմուտ աչքերը բավարարված կժպտան, իսկ սրտերը կլցվեն ջերմությամբ ռեժիսորի յուրօրինակ ոճը նորից տեսնելու համար։ Օսկարակիր օպերատոր Էնթոնի (Էնթոնի Դոդ Մենթլը, ով բացի Դենիի հետ երկարատև գործակցությունից մի քանի անգամ աշխատել է նաև Լարս Ֆոն Թրիերի հետ), T2-ի լավագույն բաղադրիչներից է։ Ցածր, գրեթե գետնային, ծուռ և ոչ ավանդական ռակուրսներ, գունային և ստվերային բազմազան պալիտրա, տասնյակ թարմ և ստանդարտից դուրս ճարպիկ հնարքներ՝ ռեժիսորն ու օպերատորը նախկինի պես երիտասարդ են։ Ցածր, գրեթե գետնային, ծուռ և ոչ ավանդական ռակուրսներ, գունային և ստվերային բազմազան պալիտրա, տասնյակ թարմ և ստանդարտից դուրս ճարպիկ հնարքներ՝ ռեժիսորն ու օպերատորը նախկինի պես երիտասարդ են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ